ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Խորհրդարանը հաստատեց 2014-ի բյուջեի կատարողականը

Խորհրդարանը հաստատեց 2014-ի բյուջեի կատարողականը
11.06.2015 | 17:22

Ձայների 66 կողմ, 17 դեմ և 15 ձեռնպահ հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր հաստատեց կառավարության ներկայացրած 2014-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: ՀՀԿ-ից բացի, փաստաթղթին կողմ քվեարկեցին ԲՀԿ-ն լքած մի քանի պատգամավորներ: «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները դեմ քվեարկեցին հաշվետվությանը, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի պատգամավորները՝ դեմ կամ ձեռնպահ:

Դիտվել է՝ 1551

Մեկնաբանություններ